Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ- ոքի խաղաց: Լևոնը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ կոտրել Չինաստանի ներկայացուցիչ Վանգ Հաոյի դիմադրությունը: ԱՄՆ-ներկայացնող Հիկարու Նակամուրան սև ֆիգուրներով առավելության հասավ Լ’Ամիի նկատմամբ և վաստակած 4 միավորով հավասարվեց հնդիկ Վիշանաթհան Անանդին: 6-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Անանդ – Գրիշչուկ 1/2
Գիրի- Նեպոմնյաշչի 0-1
Պոնոմարյով – Վաշիե-Լագրավ 1/2
Շիրով – Կրամնիկ 0-1