Tuesday, 09 06 2026
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հանրակրթական դպրոցներին տրամադրվել են համակարգչային սարքավորումներ

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում այսօր «Յունիքոմփ» ընկերությունում ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են համակարգչային սարքավորումներ` վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման նպատակով:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը հանրակրթական հաստատություններում, նշել է, որ վերոնշյալ ծրագրով հանրապետության 1360 դպրոցի կտրամադրվեն 1410 համակարգչային սարքավորումներ` համակարգիչ, բազմագործառութային տպիչ և հոսանքի անխափան սնուցման սարք: “Այսօր համակարգիչը ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է, և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառումը հանրակրթության որակի բարձրացման կարևորագույն գործիքներից մեկն է:

Եթե երեք տարի առաջ համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/38 էր, ապա այսօր այդ ցուցանիշը մոտ է եվրոպական միջինացված ցուցանիշին, այն է` 1/22: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն այսօր պատուհան է նաև դեպի տեղեկատվական հսկայական աշխարհ և նոր մեդիա հնարավորություններ: Բացի այդ, վերջին տարիներին ստեղծվել է նաև հայալեզու կրթական բովանդակություն` տասնյակ էլեկտրոնային դասագրքեր, հայալեզու էլեկտրոնային շտեմարան Սփյուռքի կրթօջախների համար, առցանց վերապատրաստման դասընթացներ` գրադարանավարների համար, դպրոցական կառավարման էլեկտրոնային համակարգ և այլն: Նշված գործընթացը վերաբերում է նաև մասնագիտական կրթության ոլորտին, մասնավորապես, կրթության հասանելիության և մատչելիության համատեքստում մարզային բուհերում դիստանցիոն կրթության հնարավորությունների ընդլայնմանը»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ վերջերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղում բացվել է երկու վիրտուալ լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասախոսություններ լսել Երևանի բուհերի լավագույն դասախոսների մատուցմամբ:

«Սակայն դպրոցում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կիրառվում են ոչ միայն դասավանդման և ուսումնառության, այլև դպրոցի վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման գործընթացում: Ծրագրի իրագործումը թույլ կտա բարձրացնել դպրոցների էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը, արդիականացնել և հեշտացնել վարչարարությունը, կրթական գործընթացն առավել կազմակերպված, միասնական և հաշվետու դարձնել, ինչպես նաև անմիջական տեղեկատվական կապ հաստատել դպրոցների և կրթության և գիտության նախարարության միջև, առավել լիարժեք օգտագործել տեխնոլոգիաների ներուժը դպրոցումր»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ դպրոցներին փոխանցվող որակյալ և ժամանակակից համակարգիչներում առաջիկայում կտեղադրվի դպրոցների վարչակառավարչական գործառույթների իրականացման համար մշակված հատուկ ծրագիր:

Կկազմակերպվեն նաև վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն հանրապետության դպրոցների համապատասխան աշխատակիցները: Համակարգիչների առաքման աշխատանքները մեկնարկել են Սյունքիի մարզից, և ըստ ժամանակացույցի դրանք մոտ ապագայում կտրամադրվեն բոլոր հասցեատերերին: Անդրադառնալով դպրոցներում համացանցի օգտագործման խնդիրներին` նախարարը նշել է, որ հանրապետության դպրոցների 98 տոկոսը մինչև տարվա վերջ համակցված կլինի ինտերնետին և կմիանա միասնական դպրոցական ցանցին: Բացի այդ, համացանցը մուտք կգործի այնպիսի համայնքներ, որտեղ այն կլինի հասանելիության բացառիկ կետ, ըստ այդմ` ուսումնական հաստատություններում առկա համացանցը նաև սոցիալական ծառայություն կմատուցի համայնքին:

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրվել Է համակարգչային սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին են տրամադրվել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպես նաև այլ համակարգչային սարքավորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացվել են տեղական տարածքային ցանցեր: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով տարբեր աղբյուրներից ստացված սարքավորումները, ՀՀ հանրակրթական դպրոցները հագեցված են շուրջ 16535 համակարգիչներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում