Ապրիլի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր մեկ անձ է ձերբակալվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախաքննության շահերից ելնելով, սակայն, ձերբակալվածի անունը ոստիկանությունում դեռևս հրաժարվեցին հրապարակել:
Հիշեցնենք` նախօրեին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ` «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է «Մերսեդես-200» ավտոմեքենան, ղեկի մոտ՝ Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Կարեն Եսայանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի








































