Փենսիլվանիա նահանգի Լեբանոն քաղաքում գտնվող տունը, որը 1813 թվականին նախագծվել է ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կողմից, դրվել է վաճառքի: Realtor պորտալի փոխանցմամբ՝ անշարժ գույքն առաջարկվում է 996 հազար դոլարով:
Millstream House առանձնատան ընդհանուր մակերեսը 540 մետր քառակուսի է: Առանձնատունն ունի 5 ննջասենյակ, 4 սանհանգույց, ճաշարան, խոհանոց, հյուրասենյակ, գրադարան և երկու բուխարի: Տնամերձ 4,8 հա տարածքում գտվում է հյուրերի տունը, ունի նաև երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ:
Վերջին շրջանում տունը որպես հյուրանոց է օգտագործվել:
Ջեֆերսոնը տունը նախագծել է կրոնական գործիչ Ջոն Բահմանի պատվերով: Հարկ է նշել, որ սա Ջեֆերսոնի նախագծով կառուցված միակ տունը չէ: Նա նախագծել է նաև Մոնտիչելլոյում գտնվող իր սեփական առանձնատունը, որն այժմ հանդիսանում է համաշարհային ժառանգության հուշարձան:
Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1801-1809 թթ.: Նա համարվում է ԱՄՆ-ի հիմնադիր-հայրերից մեկը և Անկախության հռչակագրի համահեղինակը:










































