Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիան (IAAF) պաշտոնապես գրանցել է Ելենա Իսինբաևայի (ձողափայտով թռիչք), Նատալիա Դոբրինսկայայի և Էշտոն Իտոնի (երկուսն էլ բազմամարտ) ռեկորդները:
Իսինբաևան փետրվարի 23-ին սահմանել էր ձողափայտով թռիչքների նոր ռեկորդ, որը հավասար էր 5,01 մետրի: Նախկին ռեկորդը ևս պատկանում էր ռուս մարզուհուն՝ 5,00 մետր: Այսպիսով` Իսինբաևան սահմանեց իր 28-րդ համաշխարհային ռեկորդը:
Դոբրինսկայան և Իտոնը կարողացան շրջանցել բազմամարտի աշխարհի ռեկորդը: Ուկրաինուհին վաստակեց 5013 միավոր, իսկ Իտոնը՝ 6645: