Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

«Ժառանգության» հայտարարությունը ազատ և արդար ընտրությունների անցկացման կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ լինելով ազատ ու արդար ընտրությունների հետևողական ջատագով, կարևորելով օրինական ընտրություններ անցկացնելու հարցում անկեղծ համագործակցությունը և գիտակցելով նշված նպատակին հասնելու ճանապարհին ցանկացած շահագրգիռ ուժի կողմից ներկայացվող առաջարկների քննարկման անհրաժեշտությունը, «Ժառանգության» նախընտրական շտաբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ ասպարեզ են բերվել օրինական ընտրությունների անցկացմանը միտված կամ առնվազն դրա մասին հռչակող նմանատիպ համագործակցության ձևաչափերի վերաբերյալ երեք առաջարկներ՝ Քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի և ԱԺ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի հեղինակությամբ:

Վերջինիս առաջարկի կապակցությամբ մենք ստիպված ենք փաստել, որ նախօրեին, երբ պարզվեց, որ ԱԺ լիագումար նիստին ներկա է ընդամենը 5 պատգամավոր, ընդ որում` մեծամասնությունը «Ժառանգություն» խմբակցությունից, չորրորդ գումարման Ազգային ժողովը ցույց տվեց իր անգործունակությունը, հետևապես` ցանկացած նախաձեռնության իրագործելիության անհնարինությունը:

Մյուս երկու փաստաթղթերի առնչությամբ «Ժառանգության» նախընտրական շտաբը անառարկելի ճշմարտություն է համարում, որ դրանց իրագործումն ապահովելու կարևոր պայմանը տվյալ փաստաթղթերի ոգուն և տառին հակասող մինչ այժմ ստորագրված քաղաքական փաստաթղթերի ստորադասումն է: Այդ իմաստով տարակուսանք է հարուցում մեր ներկայացրած կառուցողական առաջարկների մերժումը, այն է՝ փաստաթղթերը ստորագրել համապատասխան քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով, ինչպես նաև ներառել հատուկ կետ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` քվեներ ստանալու ակնկալիքով բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:

Մենք խորին վրդովմունք ենք արտահայտում, որ քաղաքական որոշ ուժեր մի ձեռքով օրինական ընտրություններ անցկացնելու պարտավորություններ պարունակող փաստաթուղթ են ստորագրում կամ դրանք ստորագրելու պատրաստակամություն են հայտնում, իսկ մյուսով շարունակում են խախտել ազատ և արդար ընտրությունների ամենատարրական չափանիշները` տեղիք տալով բազմապիսի օրինախախտումների:

Մենք անընդունելի ենք համարում ազատ և արդար ընտրությունների համար պայքարի նմանակումը և դրանում «Ժառանգությանը» ներքաշելու ամեն մի փորձ: Մյուս կողմից` մենք չէինք ցանկանա մտածել, որ ներքաշվելով որևէ իմիտացիոն գործընթացում, մինչև վերջերս ամբողջական իշխանափոխություն պահանջող կամ արմատական համարվող մեր ընդդիմադիր գործընկերներն ուրիշի «պետպատվերի» շրջանակներում փորձում են «բյուրեղացնել» մի նոր, սնամեջ, «օրինակարգության» պատրանք ստեղծող կոալիցիա:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, «Ժառանգության» նախընտրական շտաբը հայտարարում է,որ մնում է իր տեսակետին և պատրաստ է միանալ ցանկացած ոչ ձևական փաստաթղթի` լինի դա 9-ի, թե 4-ի ձևաչափով, միայն հետևյալ առաջարկների ընդունման դեպքում.

ա/ նմանատիպ նախաձեռնություններին կարող են մաս կազմել միայն այն քաղաքական ուժերը, որոնք ի սկզբանե չեն խախտում դրանցում ամրագրված դրույթները,

բ/դրանք պետք է ստորագրվեն քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով` ամրագրված դրույթներիկատարման համար թե անձնական և թե հավաքական պատասխանատվությունը որոշակիացնելունպատակով,

գ/ փաստաթղթում պետք է ներառվեն պարզ ու շիտակ դրույթներ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` կուսակցությունների կողմից քաղաքացիների անձնագրեր հավաքագրելու, քվեներ ստանալու դիմաց բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:

Ամեն դեպքում մենք հաջողություն ենք մաղթում նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին և լծվում մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաև պատրաստ ենք ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև ցանկացած ձևաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից:

Մենք վերահաստատում ենք մեր իրավունքը և հաստատակամությունը` մայիսի 7-ին հանդես գալու նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատականով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում