Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

ԱԺ խնդիրը պետք է լինի օրենքի հավասարության կիրարկում ապահովելը. ՀԱԿ

ՀՀ ապագա խորհրդարանի խնդիրը պետք է լինի օրենքի հավասարության կիրարկում ապահովելը: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի` այսօր կազմակերպած քննարկման ժամանակ այս մասին ասաց թիվ 8 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը:

«Այսօր, ով խախտումներ անելու հնարավորություն ունի, խախտում է օրենքը: Ոմանք անգամ ճամփեզրին չարտոնված հանրահավաքներ են անում, ՀՀԿ-ն հաճախ ճանապարհներ ու խաչմերուկներ է փակում, բայց ակնհայտ է, որ երբ ՀԱԿ-ն է փորձում նման կերպ վարվել, մի շարք խնդիրների է բախվում: Սա անթույլատրելի է»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք շահագրգիռ են երկրում ազատ ու արդար ընտրությունների կայացման հարցում:

«Դրա վկայությունն է հանրային վերահսկողության միասնական շտաբի մասին հայտարարությունը: Ինչպես հայտնի է, այն ստորագրել է նաև կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն, որը, փաստորեն, իր այս քայլով հայտ է ներկայացրել, թե ՀՀԿ-ն պատրաստ չէ նորմալ ընտրություններ անցկացնել:

Միաժամանակ, խոսակցություններ կան, թե ՀԱԿ-ը տարբեր ուժերի հետ տարբեր պայմանավորվածություններ ունի, սակայն լուրջ մարդիկ չեն հավատում դրանց: Մենք ուղղակի ձգտում ենք իշխանափոխության. իշխանության գալը մեզ համար գերնպատակ չէ»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

ՀԱԿ անդամը ընդգծեց` ընտրակեղծիքներին ու խախտումներին դիմագրավելու համար ինքը տարբեր ուժերի միջև սերտ համագործակցության հեռանկար, հնարավորություն ու ցանկություն է տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում