Այսօր Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Բորգ Հանսենին (նստավայրը՝ Կիև):
Զրույցի հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Հայաստանի ընդգրկվածությունը ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններում և դրանում նրա առաջընթացի հնարավորությունները: