Իտալական «Միլան»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը սկսել է հետաքրքրվել Մյունխենբլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններով:
19-ամյա երիտասարդ դարպասապահը համարվում է գալիք տարիների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ փորձառություն:
Հիշեցնենք, որ Bild հանդեսի փոխանցմամբ՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն, սակայն «Բորուսիա»-ն չի ցանկանում վաճառել իր «աստղ»-ին: Շտեգենը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել 22 գնդակ:










































