Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՕԵԿ-ը նոր գումարման խորհրդարան չի անցնի. հարցում

Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի պատվերով Exit Poll սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱԺ ընտրությունների անցողիկ շեմի առաջին երկու տեղերում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Լևոն Անդրեասյանը`միաժամանակ կոռեկտ չհամարելով նախընտրական քարոզարշավի ընթացքում կոնկրետ թվեր հրապարակել:

Նա միայն տեղեկացրեց, որ առաջատար ուժերից մեկը կհավաքի 26,8, մյուսը`23,5 տոկոս:

«Անցողիկ մյուս տեղերում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Իսկ ահա ՕԵԿ-ը, մեր հարցումների համաձայն, նոր գումարման ԱԺ չի անցնի:

Հարցումներին մասնակցել է ավելի քան 2000 մարդ` Երևանից և մարզկենտրոններից: Հարցումն անցկացվել է մարտի 22-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցաշարը բաղկացած է եղել 37 հարցից:

Հարցման արդյունքում կարողացել ենք պարզաբանել երեք կարևոր դրույթներ` քաղաքական կազմակերպության վարկանիշն այս պահին, ընտրողի՝ ընտրություն կատարելու մոտիվացիան և յուրաքանչյուր ընտրողի սոցիալական կերպարը»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հարցումները վկայում են այն մասին, որ ընտրողների մոտ ընտրակաշառքը շարունակում է որոշիչ գործոն մնալ: «ՀՀ հասուն բնակչության մեկ հինգերորդը պատրաստ է ընտրակաշառք վերցնել, իսկ սա նշանակում է, որ նրանք կարող են նույն հաջողությամբ նյութական վարձատրության դիմաց գործիք դառնալ նույնիսկ արտաքին ուժերի ձեռքում` այսպիսով ապակայունացնելով երկրի ներքաղաքական կյանքը: Չկողմնորոշված ընտրողների թիվը ավելի քան 13 տոկոս է:

Հատկանշական է նաև, որ մեր հարցումներին մասնակցած ոչ Առաքելական եկեղեցու՝ աղանդավորական կազմակերպությունների 195 հետևորդները պատրաստվում են քվեարկել առավելապես մեկ քաղաքական ուժի օգտին, սակայն որի` չեմ կարող ասել»:

Ասուլիսի մյուս բանախոս, Exit Poll սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռուզան Իսաղուլյանը լրագրողների բազմաթիվ պնդումներից հետո ասաց, որ աղանդների հետևորդները իրենց ձայնը պատրաստվում են տալ ընդդիմադիր կուսակցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում