ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ: Այս մասին«Առաջին լրատվական»-ին հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունը։
Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:
Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է կոչում, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
2012թ. կանցկացվի հետևյալ առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ.
1.Հայրենագիտություն 5
2.Բնագիտություն 5,6
3.Կենսաբանություն 7,8
4.Ֆիզիկա 7,8,9
5.Քիմիա 7,8,9
6.Հայոց պատմություն 6,7,8,9
7.Համաշխարհային պատմություն 6,7,8,9
8.Աշխարհագրություն 6,7,8
9.Հասարակագիտություն 8,9








































