Այսօր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ընտրական գործընթացին: Քննարկումից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանությանը՝ ասելով, որ այն քաղաքական հենք չունի։
«Ես հայտարարում եմ, որ երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան: Սա ևս բացառություն չէ: Այն պատկանում է շատ արագ բացահայտվող հանցագործությունների շարքին, և մենք շուտով կբացահայտենք այն»:
Կասկածյալի անվան մասին ոստիկանության պետը նախընտրեց լռել. «Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ մանավանդ տաք քննության ժամանակ անունների հրապարակումը կարող է խանգարել գործին: Անուններ հայտարարելը օրենքով նախատեսված չէ և նպատակահարմար չէ: Բայց ևս մեկ անգամ հայտնում եմ, որ սա բացահայտվող սպանություն է»:










































