Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի գավաթի ընթացիկ խաղարկության խաղային օրվա ընթացքում տեղի ունեցան 1/8-րդ եզրափակչի 4 դիմակայությունների առաջին հանդիպումները: Կանոնավոր առաջնության ժամանակ Սան-Խոսե «Շարքս»-ը բոլոր 4 հանդիպումներում պարտվել էր Սենտ-Լուիս «Բլյուզ»-ին, սակայն դիմակայության առաջին իսկ հանդիպումն ավարտվեց «շնաձկներ»-ի օգտին:
Նյու Յորք «Ռեյնջերս» – Օտտավա «Սենաթորս»՝ 4:2,
Բոսթոն «Բրյուինս» – Վաշինգտոն «Քեփիթալս»՝ 1:0,
Սենտ-Լուիս «Բլյուզ» – Սան-Խոսե «Շարքս»՝ 2:3,
Ֆինիքս «Քոյոթես» – Չիկագո «Բլեքհոուքս»՝ 3:2:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Նյու Յորք «Ռեյնջերս» – Օտտավա «Սենաթորս» մրցավեճը, իսկ լավագույն հոկեյիստ է ճանաչվել Ֆինիքս «Քոյոթես»-ի հարձակվող Մարտին Գանսալը, ով հեղինակել է 2 տափօղակ: