Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Քաղաքապետարանն ավելի է հարմարվում Կարեն Կարապետյանին

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը` հունվարի 21-ին Երևանի ավագանին գումարեց այս տարվա առաջին արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Առաջին հարցը քաղաքապետարանի և վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։ Անդրադառնալով փոփոխություններին՝ քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ և առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել։ Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենա նաև գլխավոր դիզայներ։
Նախկին երեքի փոխարեն, Երևանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ։ Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի, քաղաքաշինության, հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը։ «Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ և գործառույթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Այժմ քննարկվում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է տալու։ Դրանց ամփոփումը, գնահատումը և հետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,- պարզաբանեց Երևանի քաղաքապետը։
Կարեն Կարապետյանը ներկայացրեց նաև մյուս փոխքաղաքապետերի գործառույթները։ Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը՝ կրթության, առողջապահության, մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները։
Քաղաքապետի նոր տեղակալը՝ Վահագն Առաքելյանը, որի նշանակման հարցը, ի դեպ, օրակարգի երկրոդ կետն էր, կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների և գույքի կառավարումը։ «Այս ոլորտում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք, առաջին հերթին՝ քաղաքապետարանի ակտիվներն ու ապառքները հավաքագրելու առումով»,- ասաց քաղաքապետը։ Նոր փոխքաղաքապետը կհամակարգի նաև զարգացման և ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է . «Մենք ունենք մինչև 2020 թվականի համար՝ դեռևս 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագիծ։ Բայց այսօր տեսնում ենք, որ փաստացի իրավիճակն ու այն կանախատեսումը, որն ունեցել ենք, բավականին շեղված են»։
Ավագանուն ներկայացվեցին նաև աշխատակազմի նորանշանակ քարտուղարի գործառույթները. վերջինս համակարգելու է արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման և Երևանի ավագանու հետ աշխատանքների բաժինները։
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև վարչությունների լիազորությունների մասով։ Իրավաբանական վարչության կառուցվածքը համալրվել է բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նորաստեղծ բաժնով։
Արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատվեցին միաձայն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում