Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի ներկայացուցիչ Ստեֆան Էլգերզման հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրները շատ կարևոր են ՆԱՏՕ-ի համար.
«Հարավային Կովկասում առկա են մի շարք չկարգավորված խնդիրներ, որոնք անկայունություն են ստեղծում ոչ միայն նրա սահմաններում, այլև՝ սահմաններից դուրս: Բացի այդ, Հարավային Կովկասի նշանակությունը կարևորվում է Իրանին սահմանակից լինելու տեսանկյունից:
ՆԱՏՕ-ն եվրոպական անվտանգության ճարտարապետության կարևոր մասն է: Մենք շահագրգռված ենք ԵԱՀԿ-ի ողջ տիրույթում խաղաղության ու կայունության սկզբունքի պահպանման աջակցմամբ»:
Էլգերզման հավելել է, որ Ադրբեջանը հրավիրվելու է Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին:









































