Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել 2011թ. մայիսին

«Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ պետությունների հետ ԵՄ երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել 2011թ. մայիսին:
Ինչպես ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունից հաղորդել են РИА НОВОСТИ գործակալությանը, նման որոշում է ընդունվել երկուշաբթի օրը, Լյուքսեմբուրգում կայացած կառույցի 27 անդամ պետությունների ԱԳ նախարարական նիստի ժամանակ:
Հիշեցնենք` «Արեւելյան գործընկերության» հիմնադիր գագաթնաժողովը կայացել է 2009թ. մայիսին Պրահայում: Ծրագիրը միտված է մասնակից երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի քաղաքական եւ տնտեսական մերձեցմանը Եվրոպական Միությանը: Մինչ 2013 թ.-ը ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 600 մլն եվրո` մասնակից պետությունների պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկողության, ինչպես նաեւ փոքր կազմակերպություններին օժանդակության նպատակով:
Կառույցի մամլո ծառայությունից գործակալությանը փոխանցել են, որ «Արեւելյան գործակցության» երկրորդ գագաթնաժողովը կողմերին հնարավորություն կընձեռի ամենաբարձր մակարդակով «վերլուծելու ծրագրի իրականացման առաջընթացն ու նախանշելու ապագա առաջնահերթությունները»:
Մինչ գագաթնաժողովը՝ 2010թ. նոյեմբերին՝ նախատեսված է գործակցության անդամ պետություների նախարարական հանդիպումը Բրյուսելում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում