Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կողմից եվրոպական երկրներին սեփական նավթի մատակարարումների դադարեցումը չի ազդի նրանց վրա: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովում եղած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ եթե անգամ Իրանն ամբողջովին դադարեցնի նավթի բոլոր մատակարարումները, ապա եվրոպական սպառողներին նավթամթերքի անդադար մատակարարումները չպետք է տուժեն դրանից. «ԵՄ-ի նավթի ու նավթամթերքի ներկայիս պաշարների ծավալը կազմում է 136 միլիոն տոննա, ինչը համարժեք է 120 օրվա սպառման կամ 4.5 տարում Իրանից նավթի ներկրման: Այնպես որ, ԵՄ-ն ունի բավականաչափ նավթ, և իրանական նավթի ներկրման դադարեցումը չի ազդի նրա վրա»:











































