Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձն ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակային հրթիռի արձակումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Ռուսաստանը նախկինում ևս Փխենյանին կոչ էր արել չիրականացնել հրթիռի արձակումը: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ հրթիռի արձակումը առավել կբարդացնի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:










































