«ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ հատկապես այս օրերին Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա աջ ու ձախ վիրավորում է աշխատողներին՝ նշելով, որ ով իր ամուսնուն և Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի՝ Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երևանում տեղ գտած բոլոր «Երևան սիթի»-ներով և անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ»,- ապա թերթը հավելում է.
«Տեղեկացանք նաև, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին՝ խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին»:










































