Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ուրբաթ օրը Մյանմա իր այցելության ժամանակ պատրաստվում է երկրի նախագահին հայտնել, որ պատրաստ է նվազեցնել եվրոպական պատժամիջոցները: Սա 6 տասնամյակների ընթացքում Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Մյանմա:
Reuters-ի հաղորդմամբ՝ Քեմերոնը կհանդիպի ընդդիմության առաջնորդի և նախագահի հետ, որը վերջին շրջանում երկրում մի շարք բարեփոխումներ է իրականացրել:
Քեմերոնն ասել է. «Եթե նրանք քաջություն ունեն բարեփոխումներ իրականացնելու, մենք էլ պետք է քաջություն ունենանք համարժեք պատասխան տալու»:











































