Նյու Յորքի Համաշխարհային ֆինանսական կենտրոնի շենքերից մեկում հայտնաբերվել է նռնակի տեսք ունեցող կասկածելի տուփ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Կասկածելի իրը հայտնաբերվել է հինգշաբթի առավոտյան: Մարդկանց տարհանել են շինությունից:
CBS News-ի փոխանցմամբ` ստուգումների արդյունքում տուփի մեջ պայթուցիկ սարքավորում չի հայտնաբերվել: NBC-ն հաղորդել է, որ նռնակի տեսքով կասկածելի իրը հուշանվել է եղել:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Համաշխարհային ֆինանսական կենտրոնի համար կառուցվող նոր աշտարակին: Համալիրը տեղակայված է Մանհեթենում` Համաշխարհային առևտրի կենտրոնից ոչ հեռու:










































