Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Սթենլիի գավաթի ընթացիկ խաղարկության խաղային օրվա լավագույն հոկեյիստների եռյակը:
Եռյակը եզրափակում է Լոս-Անջելես «Քինգս»-ի հարձակվող Դասթին Պեները, ով Վանկուվերի դեմ պայքարում դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Օրվա երկրորդ աստղ է ճանաչվել Նեշվիլ «Փրեդաթորս»-ի հարձակվող Գաբրել Բուրկը, ով հեղինակել է երկու տափօղակ:
Խաղային օրվա լավագույն հոկեյիստ է ճանաչվել Ֆիլադելֆիա «Ֆլայերս»-ի եզրային հարձակվող Դանիել Բրերը, ով Փիթսբուրգ «Փինգուինս»-ի դեմ պայքարում հեղինակեց կարևոր 2 տափօղակ: