Գրիպի H1N1 տեսակով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 29-ի: Այս մասին հայտնել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Գեորգի Կանդելակին,- տեղեկացնում է newsgeorgia.ru-ն: Հիվանդացությունների զգալի մասը վարակի B տեսակն է, սակայն կան նաև А տեսակի վարակներ: Վերջին օրվա ընթացքում Թբիլիսիի միայն մի հիվանդանոց է դիմել 40 մարդ, որոնցից 13-ը հիվանդանոցային բուժում են ստանում, այդ թվում՝ 3-ը վերակենդանացման բաժանմունքում: Բուժօգնության դիմած անձանցից 9-ը հղի կանայք են, որոնցից 3-ի վիճակը ծանր է: Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով, խուճապի մատնվելու հիմքեր չկան, քանի որ անհրաժեշտ դեղորայքի խմբաքանակն ապահովված է, իսկ հիվանդացությունների առավելագույն թիվը կգրանցվի գարնանը: Նախարարը կոչ է արել արդեն վարակված մարդկանց խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց: