Ադրբեջանի` կտտանքների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբութովը դիմել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ իր մտահոգությունը հայտնելով Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ կիրառվող կտտանքների առնչությամբ: Նա նշել է, որ անմարդկային վերաբերմունքի պատճառով նրանցից ոմանք մահացել են: Այս կապակցությամբ Բեհբութովը խնդրել է Ահմադինեժադին թույլատրել իրավապաշտպանների մոնիթորինգ անցկացնել այն կալանավայրերում, որտեղ ադրբեջանցիներ են պահվում,- հաղորդում է APA-ն: