Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայ-վրացական գիտելիքի առողջ մրցակցություն

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև հումանիտար համագործակցության ոլորտում, մասնավորապես՝ երկու երկրների երիտասարդ սերունդների համար ստեղծելով հնարավորություն` սկսած այս տարիքից ծանոթանալ, շփվել, աշխատել, ապրել առողջ մրցապայքարում, փորձելով հարթել ճանապարհը դեպի ճշմարտություն: «Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում պետություններից մեկը փորձում է այլ պետություններին թելադրել սպառազինությունների մրցավազք, սակայն վստահ ենք, որ մեր տարածաշրջանի ապագան ոչ թե սպառազինությունների մրցավազքը, այլ՝ գիտելիքի առողջ մրցակցությունն է»,- ասել է նախարարը և հավելել. «Պատահական չէ, որ օլիմպիադայի մեկնարկը համընկել է նաև Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու՝ Հայաստան պաշտոնական այցին. սա նույնպես խորհրդանշական է, որ երկու երկրների նախագահների մտերմությունը, հարաբերությունները, բարեկամությունը փոխանցվում են նաև երիտասարդ սերնդին»: Նախարարը նաև ընդգծել է, որ օլիմպիադան կլինի շարունակական, և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:
Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուդա Գոգլիչիձեն, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է, որ այս մրցույթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջև շփումների և բարեկամության խորացման համար: Նա վստահություն է հայտնել, որ օլիմպիադան շարունակական բնույթ է ունենալու:
Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անց է կացվում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից: Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում է 30-ական աշակերտ, յուրաքանչյուր առարկայից՝ 10-ական աշակերտ: Հայկական թիմում հանդես են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկված են նաև Վրաստանում ապրող, ազգությամբ հայ աշակերտներ:
Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցում են ԵՊՀ-ն,
Սինոփսիս» ընկերությունը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
Հունվարի 23-ին կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները, և հաղթողները կպարգևատրվեն մեդալներով ու պատվոգրերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում