Հոկեյի ազգային լիգայի Նյու Ջերսի «Դևիլս» ակումբի դարպասապահ Մարտին Բրոնդոն շարունակում է սահմանել նոր ռեկորդներ:
Ընթացիկ մրցաշրջանի կանոնավոր առաջնության վերջին տուրի շրջանակներում տեղի ունեցած Օտտավա «Սենաթորս»-ի հետ հանդիպմանը Մարտին Բրոնդոն դարձավ պատմության մեջ առաջին դարպասապահը, ով NHL-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներում անցկացրել է 70 հազար րոպե:
Հիշեցնենք, որ 1965 թվականի մրցաշրջանում Տորոնտո «Մեյփլ Լիֆս»-ի դարպասապահ Թերի Սավչուկը անցկացրեց իր 50000-րդ րոպեն NHL-ի շրջանակներում, իսկ 2003 թվականին Կոլորադո «Էվելանշ»-ի դարպասապահ Պատրիկ Ռուան անցկացրեց իր 60000-րդ րոպեն NHL-ի շրջանակներում: