Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի հաշվիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն և պարզել, որ Ռուսաստանի կողմից Աբխազիային տրամադրված հսկայական գումարներ պարզապես յուրացվել են: Ստուգումներն անցկացվել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Որպես խախտում են նշվել փոխանցումների ժամանակ մեծ պահումները, աշխատանքների իրականացման վերահսկողության բացակայությունը, Աբխազիայում վերահսկման գործառույթներին վերաբերող օրենքի բացակայությունը և այլն:
Զեկույցն ուղարկվել է ՌԴ ղեկավարությանը, ինչպես նաև Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին:
Տեղեկացնենք նաև, որ Ռուսաստանը 2009-2010 թթ. Աբխազիային է հատկացրել մոտ 7,3 մլրդ ռուբլի (80 մլրդ դրամ):