Պրոմոութեր Կալե Զաուերլանդը հաստատել է այն լուրերը, որ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Պովետկինը մոտ ապագայում կարող է մենամարտել Դերեք Չիսորայի դեմ կամ ռևանշ-մենամարտ անցկացնի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկ Հուկի հետ:
«Դրանք մեծ և հեռանկարային նախագծեր են: Այս պահին դժվարանում եմ կոնկրետ բան ասել, քանի որ Չիսորան դեռևս չունի բռնցքամարտիկի որակավորում: Պովետկինի հետ մենամարտը հիանալի կստացվի, սակայն նախ և առաջ նա պետք է հետ վերցի իր որակավորումը: Պետք է հաշվի առնել, որ մենք հարգում ենք որոշակի մարդկանց: Սկզբում Պովետկինը կմենամարտի Ռահմանովի հետ, ապա նոր կմտածենք հաջորդ մրցակցի մասին: Հնարավոր է, որ կազմակերպվի ռևանշ-մենամարտ Մարկ Հուկի հետ ընթացիկ կամ հաջորդ տարի: Ինչու չէ, կարելի է գեղեցիկ հանդիպումներ կազմակերպել նաև այլ բռնցքամարտիկների հետ», – Զաուերլանդի խոսքը մեջբերել է Sportbox հանդեսը: