Ամերիկյան CNN հեռուստաալիքի փորձագետ Դեն Ռիվերսը ենթադրում է, որ Բահրեյնի ղեկավարությունը հնարավորինս կձգձգի «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի-ի խաղարկության մասին որոշման ընդունումը:
«Նախորդ տարի Գրան պրի-ի խաղարկության կայանալիք մրցարշավը չեղյալ հայտարարվեց, երբ մեկնարկից ընդամենը մի քանի օր էր մնացել: Բահրեյնի և մրցաշարի կազմակերպիչների համար այդ որոշման արժեքը կազմեց 0.5 մլրդ ԱՄՆ դոլար:
Այնպես որ, խոսքը զգալի գումարի մասին է, և տվյալ պահին բոլորը, այդ թվում նաև Բերնի Էքլսթոունը, գերադասում են պնդել, թե ավտոարշավը անպայման կայանալու է: Ավտոարշավի սկզբնաժամկետը նախապես ապրիլի 20-22-ին էր հայտարարվել: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- հեռուստաալիքի եթերից ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ռիվերսը: