Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Աղվան Հովսեփյանը և Թոմաս Համարբերգը

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին:
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացրեց 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 անձանց մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախաքննական մարմնի կատարած աշխատանքները:

Ա. Հովսեփյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց պարոն Թ. Համարբերգին՝ նախաքննական մարմնին ցուցաբերած առարկայական օգնության, այն է` Իռլանդիայից մասնագետի ծառայությունների առաջարկման համար: Գլխավոր դատախազը կարևորեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի կատարած աշխատանքը, և հույս հայտնեց, որ նաև պարոն Թ. Համարբերգի հեղինակությունը կնպաստի հասարակության մեջ վստահության ամրապնդմանը՝ փորձագիտական եզրակացության նկատմամբ:

Ա. Հովսեփյանը մասնավորապես նշեց, որ թե մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի, թե ՌԴ ուղարկված փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի կրակված փամփուշտի նույնականացում տեխնիկապես, փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս:

Գլխավոր դատախազը պարոն Համարբերգին ներկայացրեց նաև ոստիկանության զորքերի մատյաններում հաշվառված զենքերի փորձաքննության ուղղությամբ կատարված աշխատանքները, որ հետազոտվել և փորձաքննության են ուղարկվել ոչ միայն մատյաններում հաշվառված, այլ նաև՝ պահեստներում գտնվող բոլոր զենքերը: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ոստիկանության զենքերի հաշվեկշռում չկան զենքեր, որոցից արձակվել են այդ գնդակները: Ա. Հովսեփյանը նաև նշեց, որ մարտի 1-2-ին զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց մարմիններից հայտնաբերված գնդակները պահպանվում են և ցանկացած ժամանակ, եթե որևէ փորձագետ ցանկություն ունենա կրկնակի փորձաքննություն անցկացնելու, ապա սիրահոժար կտրամադրվեն դրանք:

Գլխավոր դատախազը նշեց նաև, որ նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու, կասկածյալի եւ մեղադրյալի ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, նրանց պատասխանատվությունը ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքները պարզելու նպատակով ցուցում է տրվել նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավարին` հատուկ քննության առարկա դարձնել նաեւ ոստիկանության գործողությունների օրինականության հարցը եւ իրավական գնահատական տալ ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանը: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար դատի են տրվել 4 ոստիկաններ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ կարվի բավարար աշխատանք՝ մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավորինս բացահայտելու վերաբերյալ:
Ա. Հովսեփյանը, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով պարոն Թ. Համարբերգին, նշեց, որ 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ 10 մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել և նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում