Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հեղափոխությունների քարտեզը

Newsroomamerica.com-ը հաղորդում է, որ ամերիկյան Կանզաս Համալսարանի երկու պրոֆեսորները և Նյու Յորքում բնակվող նրանց գործընկերը նոր մոդել են մշակել, որի շնորհիվ նրանք փորձում են կանխատեսել գալիք տարիներին տարբեր երկներում հնարավոր քաղաքացիական ընդվզումներն ու ազգամիջյան բախումները:
Համաձայն փորձագետների` քաղաքական զարգացումները կանխատեսող նոր մոդելը ճշգրիտ կերպով կարող է կանխագուշակել, թե գալիք 5 տարիների ընթացքում որ երկրներում ժողովրդի կողմից քաղաքացիական ընդվզումներ կլինեն իրենց կառավարությունների դեմ:
Կանզասի համալսարանի քաղաքագիտության դասախոս Սեմ Բելը մշակել է այս նոր մոդելը Ամանդա Մերդիի, ով նույնպես նույն համալսարանի քաղաքագիտության դասախոս է, և Բինգհամթոն համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Քինգրանելիի հետ: Մոդելը մշակվել է Բաց նորարարական ընկերության համար: Կանխատեսող մոդելի մշակման համար օգտագործվել են 150 երկրների բաց տեղեկատվական աղբյուրները:
Այս նույն մոդելի շնորհիվ, մասնավորապես, քաղաքագետները կանխատեսել են Թունիսի քաղաքական զարգացումները, որոնք արդեն իրականություն են դարձել: «Հետաքրքիրն այն է, որ մեր մոդելը քաղաքական ընդհարումներ է կանխատեսում ոչ միայն այնպիսի պետություններում, ինչպիսիք են Հոնդուրասը և Իրանը, այլ նաև արևմտյան քաղաքակրթություններում, – ասել է Մերդին: – Օրինակ, մեր մոդելը քաղաքացիական ընդվզումներ էր ակնկալում Իռլանդիայում, ինչի ականատեսը եղանք Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի պատճառով»:
Համաձայն նոր մոդելի` 2011-2014 թվականների ընթացքում քաղաքացիական բախումներ ու ընդվզումներ են սպասվում հետևյալ 37 երկրներում` Իրան, Շրի Լանկա, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել, Թուրքիա, Բուրունդի, Չադ, Հոնդուրաս, Չեխիա, Չինաստան, Իտալիա, Կոլումբիա, Ուկրաինա, Ինդոնեզիա, Մալայզիա, Հորդանան, Մեքսիկա, Քենիա, Հարավային Աֆրիկա, Իռլանդիա, Պերու, Չիլի, Հայաստան, Թունիս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Բելառուս, Արգենտինա, Ալբանիա, Էկվադոր, Սուդան, Ավստրիա, Նիգերիա, Սիրիա, Ղրղզստան, Եգիպտոս, Բելգիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում