Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ սահմանել է նոր բացասական ռեկորդ: 15 տարի առաջ միջազգային շուկաներում դոլար-իեն հարաբերակցությունը եղել էր նույնքան, որքան երեկ: Եվ սա տեղի ունեցավ G-20-ի` Կորեայում կայացած ֆիանանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի տնօրենների հավաքից հետո, որտեղ կողմերը համաձայնեցին, որ այլեւս դադարեցնելու են արտարժութային պատերազմները եւ արհեստականորեն չեն արժեզրկելու իրենց տարադրամը` խթանելու համար արտադրությունն ու արտահանումը: ճապոնական կառավարությունն այս մեթոդին հաճախ է դիմել, հիմա ստիպված է դադարեցնել այս քաղաքականությունը:
Այս ֆոնին շատերն սկսեցին արժեւորվող իեն գնել, որի արդյունքում դոլարը ցուցադրում է նվազագույն արժեքներ: Արդյունքում` երեկ մեկ դոլարն արժեր 80.41 իեն: Դոլար-եվրո հարաբերակցությունն ուներ հետեւյալ տեսքը` 1.4020 դոլար` մեկ եվրոյի դիմաց: Ուրբաթ օրը մեկ եվրոն արժեր 1.3929 դոլար: