Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թ. դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվով հաշվառվել է 456` 0-15 տարեկան երեխա և կենսաթոշակառու, որը 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (473 մարդ) նվազել է 3.6 %-ով: Նվազումը հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ 0-15 տարեկան բնակչության, որի մասնաբաժինը նվազել է 0.4 %-ային կետով (քանի որ այս տարիքային խմբից աշխատունակ տարիքին անցում է կատարել ավելի մեծաթիվ բնակչություն, քան այդ խումբը համալրվել է նորածիններով), որի հետևանքով 0.8 %-ային կետով աճել է աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության մասնաբաժինը կրճատվել է 0.4 %-ային
կետով: