Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

«Կոնտրատակա»` դատաիրավական համակարգում. Գևորգներից բախտը երես է թեքել

Դատաիրավական ոլորտում վերջին շրջանում բուռն թափով մեկնարկեցին և շարունակվում են կադրային փոփոխությունները:

Այն սկսվեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից և, հավանաբար, նախագահականում նրա դեմ աշխատողների ակտիվ ջանքերով. դատական համակարգում աշխատողները կարծես ծանր էին տանում նրա տեղափոխումը` դատախազական համակարգից արդարադատության նախարարի պաշտոնին, քանի որ դատավորներն առանց այն էլ միշտ կաշկանդված են եղել դատախազությունից, չնայած` Գևորգ Դանիելյանը իր մարդկային հատկանիշներով, պարկեշտությամբ և մասնագիտական բարձր գիտելիքներով պարզապես օրինակելի քաղաքացի է` չհաշված կուսակցական լինելը:
Եվ ահա, երբ հակառակ թիմը լավ դիրքավորվեց նախագահականում, «կոնտրատակա» կազմակերպեց դատախազության կադրի դեմ: Նրան պաշտոնանկ արեցին և փոխարինեցին Հրայր Թովմասյանով: Ավելին, պաշտոնանկ արեցին ՀՀ զինդատախազ Արմեն Խաչատուրյանին և արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թիմակից Գևորգ Կոստանյանին նախագահականից գործուղեցին ՀՀ գլխավոր դատախազություն` որպես զինդատախազ: Եվ եթե Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության դեպքում շատ լրատվամիջոցներ, կուսակցականներ, այդ թվում` ընդդիմադիր, իրենց դժգոհությունը հայտնեցին` անարդար համարելով Սերժ Սարգսյանի որոշումը (քանի որ նրա պաշտոնանկության իսկական մեղավորը` ԴԱՀԿ պետ, մարդ ծեծող Միհրան Պողոսյանը մնաց իր պաշտոնում), ապա Գևորգ Կոստանյանի նշանակումը որոշակի դժգոհություն, հարց առաջացրեց` որքանո՞վ է ճիշտ զինված ուժերում չծառայած անձին նշանակել զինդատախազ: Բայց առայժմ չթերագնահատենք նրան. հուսանք, որ այդ նշանակման մեջ լավ բան կա. գուցե նշանակումը պայմանավորված է մեղադրելու մեջ հմտացած համակարգը «արդարադատության» սկզբունքներին ինտեգրելո՞վ:
Երեկ էլ` «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ձևակերպումներով իրենց պաշտոններից ազատվեցին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մալխասյանը և արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը: Նրանցից առաջինը` 25 տարի աշխատել է այդ համակարգում և 2000թ.-ից կոորդինացրել ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության, նոտարիատի բաժնի և «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատանքները: Իսկ փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը կոորդինացնում էր քրեակատարողական համակարգի գործունեությունը: Ինչո՞ւ նրանք պաշտոնանկ արվեցին: «Ակնհայտ է, որ Արդարադատության նախարարության համակարգը բարեփոխումների կարիք ունի…Չկան անլուծելի խնդիրներ, կան դրանք լուծելու կարողություն և ցանկություն չունեցող մարդիկ», – այսպես ներկայացավ լրագրողներին ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը` հունվարի 18-ին հրավիրած առաջին ասուլիսում: Ամենախոցելիների շարքում նա հիշատակեց հատկապես քրեակատարողական հիմնարկները, որոնք շատ դժգոհությունների տեղիք են տալիս: Խոսքը ՔԿՀ-ների պայմանների, բուժսպասարկման, կադրերի որակի բարելավման մասին էր: Գուցե այդ, ինչպես նաև իրավապաշտպանների, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի առջև բարձրացված և զեկույցում զետեղվելիք` ՔԿՀ-ներում, նաև զինված ուժերում մահվան դեպքերի մոնիտորինգի վերաբերյալ հարցերն էին նպաստել Նիկոլայ Առուստամյանի ազատմանը: Գուցե, բայց այստեղ մի նրբություն կա. որքանո՞վ էր Առուստամյանն ի զորու կարգավորելու համակարգը, եթե կալանավայրերի վարչության պետին անմիջականորեն հանրապետության նախագահն է նշանակում, սակայն այդ կառույցը ձևականորեն գտնվում է ԱՆ համակարգում:
Խոսելով ՔԿՀ-ներում կալանավորների և դատապարտյալների կապի իրավունքի մասին` Հրայր Թովմասյանը մի ակնարկ էլ արեց. «Բոլորին հայտնի է, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների մոտ ոչ օրինական կարգով հեռախոսներ են պահվում: Կարելի է գնալ, 1-2-ին բռնել, պատժել, մի 10 օր չեն ունենա: Դրանից հետո կամաց-կամաց կսկսեն ունենալ: Միգուցե լուծումն այն է, որ այնտեղ այնպիսի սարքավորումներ տեղադրվեն, որ ընդհանրապես բջջային հեռախոս չաշխատի… Համամիտ չեմ, որ պետք է ազատազրկման դատապարտվածին թույլ տալ բջջային հեռախոս, քանի որ սա չի համատեղվում անձի ազատության սահմանափակման հետ»: Ստիպված ենք` ի սկզբանե հիասթափեցնել նախարարին. բջջային հեռախոսների աշխատանքը մեկուսացնող, խլացնող սարք տարիներ առաջ տեղադրել են այդ վայրերում, բայց քանի որ տեղի բնակչությունը ևս տուժել, զրկվել է կապից ու բողոքել` հանել են խլացնող սարքերը: Բայց նախարարը մի ողջունելի միտք է հայտնել. լրագրողներին համարում է իր զինակիցները. «Ի դեմս ԶԼՄ-ների` տեսնում եմ իմ զինակիցների` իմ համակարգում առկա խնդիրները լուծելու առումով… Որպես աշխատանքի ոճ` կարող եմ ասել, որ մամուլում հրապարակված ցանկացած դիտողություն, ցանկացած առաջարկություն, ցանկացած քննադատություն ոչ միայն լինելու է նախարարի ուշադրության կենտրոնում, այլև ստեղծվելու է մի ինստիտուտ` դա կարող է լինել նախարարությունում մի փոքրիկ խորհուրդ, որն ամեն շաբաթ անդրադառնալու է դրանց և տալու է պատասխաններ, որոնք լինելու են հստակ»:

Հ.Գ. Նախարարություն-լրատվամիջոցներ համագործակցությունն, իհարկե, շատ ողջունելի է, բայց վատ չէր լինի իմանալ` թերթերի հրապարակումներին պատասխան տալու մասով նախարարի որոշումը վերաբերում է հետայսո՞ւ հրապարակվող հոդվածներին, թե՞ նաև հետադարձ ուժ ունի: Ամեն դեպքում` հաջողություն Ձեր նախաձեռնությանը, իսկ մենք կհետևենք դրա իրականացմանը և կլուսաբանենք` անկախ նրանից, թույլ կտա՞ն ձեզ աշխատել, թե՞ ոչ:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում