Այսօր Պենտագոնը մեկնաբանել է WikiLeaks կայքում տեղադրված սկանդալային հրապարակումները: Ըստ պաշտպանական գերատեսչության` Պենտագոնը երբեք չի նվազեցրել զոհերի թիվը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: ԱՄՆ բանակի շտաբի ղեկավար Ջորջ Քեյսիի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում նաեւ կտտանքների վերաբերյալ տեղեկությունները: Պենտագոնի մեկ այլ ներկայացուցիչ, գնդապետ Դեյվ Լապանընն էլ իր հերթին ասել է, որ ամերիկյան կողմը երբեք չի իրականացրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հստակ հաշվարկ: Նա նշել է, որ այդօրինակ տեղեկությունները միշտ վերցվել են անկախ աղբյուրներից, ինչի արդյունքում այդ տեղեկությունները բավականին տարբեր են եղել:
Սակայն WikiLeaks-ի հրապարակումներն իրենց ազդեցությունն ունեցել են: Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել իրաքյան կառավարությանը քննել WikiLeaks-ի փաստաթղթերում նշված փաստերը: Նրանք նաեւ դիմել են Վաշինգտոնին` բացահայտելու, թե արդյոք ամերիկյան զորքերը խախտել են միջազգային օրենքները: «Ակնհայտ է, որ ԱՄՆ իշխանություններն իմացել են իրաքյան զորքերի կողմից ձերբակալվածների դեմ իրականացվող համակարգային չարաշահումների մասին, այդուամենայնիվ, նրանց են փոխանցել հազարավոր ձերբակալվածների»,- հայտարարել է Human Rights Watch- մերձավորարեւելյան խորհրդական Ջո Սթորկը: