Ինչպես հայտնում է Комсомольская правда օրաթերթը, մեկուկես տարի անց Վելիկի Նովգորոդի պատվավոր քաղաքացի, քրեական հեղինակություն Թելման Մխիթարյանը հանձնվեց Ռուսաստանի իրավապահ մարմիններին: Մինչ այդ նա մեկուկես տարի գտնվում էր Հայաստանում, որտեղ ձերբակալվել էր ռուս իրավապահների միջնորդությամբ:
Քննությամբ պարզվել է, որ իր հանցակցի` Նիկոլայ Կրավչենկոյի հետ, որն ավելի հայտնի է որպես Կոլյա-Բես, ուժով խլել են ուրիշի ունեցվածքը կամ նրա սեփականությունը: Մինչ այս պահը Կրավչենկոն ազատության մեջ է, որի տեղը հայտնողներին շրջանային ՆԳՆ բաժանմունքի պետ Անատոլի Յագուդինը խոստացել է կես միլիոն ռուբլի:
Նույն բաժնից թերթին հաստատել են, որ Թելման Մխիթարյանն այժմ գտնվում է «Մատրոսկայա տիշինա» բանտում: Սակայն նրանք չեն հայտնել` կտեղափոխե՞ն նրան Նովգորոդ, թե՞ ոչ: