Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Իրանում Ադրբեջանի անկախությանը նվիրված համաժողովը վերածվել է հակաղարաբաղյան քարոզչության

Իրանական «Fars» գործակալության հաղորդմամբ, հունվարի 20-ին Թեհրանի պետական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության կարևորագույն օրվան՝ «Սև հունվար»-ին կամ «Սև շաբաթ»-ին նվիրված համաժողով, որին ներկա են եղել Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ջիվանշիր Ախունդովը, Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Ահադ Ղազային և Թեհրանի համալսարանի դասախոս ու Կովկասի հարցերի մեկնաբան Բահրամ Ամիր Ահմադիանը:
Բոլոր մասնակիցները, մատնանշելով 1990 թվականի հունվարի 19-20-ը Բաքվում կատարված իրադարձությունների կարևորությանը, հայտարարեցին, որ այդ իրադարձությունները մեծ նշանակություն ունեցան Խ. միության կազմից Ադրբեջանի անջատմանն ու անկախացմանը:
Սակայն համաժողովը զերծ չմնաց նաև հակաղարաբաղյան հայտարարություններից:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Ահադ Ղազային, անդրադառնալով Ադրբեջանի և ԽՍՀՄ հարաբերություններին, մատնանշեց. «Ստալինյան ժամանակաշրջանից ռուսները փորձեցին Ղարաբաղի շրջանի բնակչության կազմը շիա մուսուլմաններից քրիստոնյա հայերի փոխելու միջոցով Ադրբեջանին պահել ԽՄ կազմի մեջ: Ժամանակի ընթացքում Ղարաբաղը հայերով լցվեց, և, ի վերջո, 1988-ին Ղարաբաղի խորհրդարանը հայտարարեց, թե Ղարաբաղը գտնվում է Հայաստանի կազմում: Այնուհետև, 1989-ին Ադրբեջանի խորհրդարանը Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան տարածք հայտարարեց, և սկսվեց հակամարտությունը»:
Թեհրանի համալսարանի դասախոս Բահրամ Ամիր Ահմադիանն էլ իր հերթին, Ղարաբաղյան հիմնահարցը Բաքվի հունվարի 20-ի իրադարձությունների գլխավոր դրդապատճառ համարելով, հայտարարեց. «Առհասարակ, ադրբեջանցիները ԽՍՀՄ դժվարին պայմաններում չէին կարող փոփոխությունների ընթացքը դադարեցնել (խոսքը Ղարաբաղի բնակչության կազմի փոփոխության մասին է) բայց հայերը տարիներ շարունակ զբաղվում էին այդ հարցով ու կարողացան ենթահող պատրաստել Ղարաբաղի հարցը լուծելու ուղղությամբ»։
Հարկ է նշել, որ, անկախ վերոհիշյալ հայտարարություններից, ուշագրավ է նաև իրանական «Fars» գործակալության մոտեցումը այդ հարցին: Իրանական գործակալությունը հիշյալ համաժողովի լուրը հրապարակելիս լուրի համար ընտրել էր ոչ թե համաժողովից որևէ լուսանկար, այլ «Հարավային Ադրբեջան» կոչված քարտեզը, որտեղ ներկայացված է Իրանի ադրբեջանական անջատողականներին ցանկալի տարածքները, որոնք փորձում են անջատել Իրանի կազմից: Պարզ չէ, թե իրանական կիսակառավարական համարվող «Fars» գործակալությունը ի՞նչ նպատակով է այդ քարտեզը տեղադրել լուրի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում