«Հրապարակ»-ը գրում է, որ բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում:
«Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ` նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի` 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն` այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է:
Այս նոր մարտավարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվել է կարճ մեկնաբանությամբ. «Կարծում եմ` Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»:
«Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու սյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին»:










































