Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ավարտեց նաև իր ֆուտբոլային կարիերան, սակայն ընթացիկ մրցաշրջանում Ալեքս Ֆերգյուսոնի խնդրանքով վերադարձավ ակումբի կազմ: Այդ վերադարձը օգնեց «կարմիր սատանաներ»-ին հաղթել մի քանի կարևոր խաղերում և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում շրջանցել «Մանչեսթեր Սիթի»-ին: Սքոուլզի վերադարձից հետո, անցկացված վերջին 12 հանդիպումներում, «Յունայթեդ»-ը կորցրել է ընդամենը 2 միավոր:
The Times ամսագրի պնդմամբ ֆուտբոլիստը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանում ևս օգնել իր թիմին:
«Նրա խաղը, այն օրից սկսած, ինչ վերադարձել է մարզադաշտ, ուղղակի փայլուն է: Ես վստահ եմ, որ նա դեռ շատ ասելիք ունի խաղադաշտում», – ասել է Սքոուլզի թիմակից Մայքլ Քարիկը:









































