Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 52-ամյա մի քաղաքացի, որը կասկածվում է Պենզայում և Ռոստովի մարզում կատարված սպանությունների մեջ: Այս մասին նշված է այսօր` ապրիլի 11-ին, Մոսկվայի ՆԳ նախարարության գլխավոր վարչության կայքում:
Ի սկզբանե մոսկովյան ոստիկանները տղամարդուն կասկածել էին անօրինական զենքի պահելու մեջ, ապա պարզվել էր, որ նա 2006 թվականից Պենզայի ոստիկանության կողմից հետախուզվում է սպանության կասկածանքով:
Միայն դրանից հետո ՆԳ նախարարության գլխավոր վարչությանը հայտնի դարձավ, որ Ռոստովի մարզում տղամարդուն կասկածում են մի քանի պատվիրված սպանություններ իրականացնելու մեջ:
Ոստիկանները ճշտել են Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում մի քանի բնակարանների հասցեները, որտեղ հայտնվում էր կասկածյալը: Մարինոյի բնակարաններից մեկում էլ նրան ձերբակալել են:
Մերձմոսկովյան մեկ այլ բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է CZ ատրճանակ, 644 պարկուճ, մի քանի խլացուցիչ և «Յուկոն» գիշերային տեսասարք:











































