Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Նոր քաղաքական կատեգորիա

Մինչեւ հիմա կարելի է լսել շատ մտավորականների եւ քաղաքական գործիչների, որոնք ազգի անունից կուրծք ծեծելու ընթացքում երբեմն հիշում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների նրա հայտնի խոսքն այն մասին, թե «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»:
Իհարկե, այդ խոսքը շահարկողները մինչեւ հիմա, չգիտես ինչու, մոռանում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ազգային գաղափարախոսությունը կեղծ «քաղաքական կատեգորիա» է անվանել, ոչ թե ընդհանրապես կեղծ կատեգորիա, ինչպես շարունակաբար պնդում են տարատեսակ մտավորականներ եւ գործիչներ:
Բայց, այդուհանդերձ, հետաքրքիր է, թե այդ մասին մինչեւ հիմա կուրծք կամ ջուր ծեծողները, ի՞նչ կարող են ծեծել զզվանքի մասին: Կարո՞ղ են, արդյոք, նրանք ասել, թե ի՞նչ կատեգորիա է զզվանքը, եւ արդյո՞ք այն քաղաքական կատեգորիա է: Բանն այն է, որ շաբաթ օրը, Ախուրյանում շաքարի գործարան բացելուց հետո, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շաքարից անցել է բանակին եւ անդրադարձել դրա շուրջ վերջին իրադարձություններին: Խոսելով այդ խնդրի մասին` Սերժ Սարգսյանը, ի թիվս մի քանի ուշագրավ ձեւակերպումների, գործածել է նաեւ զզվանքը` որպես դիրքորոշում: Համենայնդեպս, դժվար է այլ կերպ ընկալել նրա արտահայտությունը, թե «զզվում է այն բոլոր մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել»:
Զուտ մարդկայնորեն հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը զզվում է ինչ-որ մարդկանցից: Գուցե լավ էլ անում է, քանի որ իսկապես շատ վատ բան է պետականության կարեւորագույն կառույցներից մեկի` բանակի հեղինակության հաշվին քաղաքական դիվիդենտ շահելու փորձը: Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը Սերժ Սարգսյանից ակնկալում է կոնկրետ դիրքորոշում ոչ թե բանակի խնդիրը շահարկողների, այլ հենց բանակի խնդրի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը վերջին ամիսների ողբերգական իրադարձությունների շղթայի ֆոնին, փաստորեն, առաջին անգամ է խոսում այդ թեմայի մասին: Մինչդեռ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե բանակում եղած խնդիրների, ողբերգական դեպքերի եւ հանցագործությունների վերաբերյալ է արտահայտում իր դիրքորոշումը, որից շատ բան է կախված դրանց հետագա ծավալման դեմ պայքարի առումով, այլ խոսում է բանակի մասին խոսակցությունների մասին: Բայց նույնիսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանը, էականը թողած, այսինքն` հանրային խմբերի մտահոգություններն ու հարցադրումները թողած, խոսում է ինչ-որ մարդկանց մասին, ում հետ գուցե անձնական խնդիրներ ունի եւ դրա համար է արտահայտվում անձնական զգացումների ձեւաչափով: Հակառակ դեպքում, եթե նա չի փորձում ընդամենը անձնական հաշիվներ պարզաբանել ինչ-որ մարդկանց հետ, պետք է ենթադրել, որ նա զզվանքը հասցնում է քաղաքական կատեգորիայի` այն պարզ պատճառով, որ եթե որեւէ նախագահ ինչ-որ հարցում հանդես է գալիս ոչ որպես մասնավոր անձ, այլ որպես երկրի առաջին դեմք, նրա արտահայտությունները, անկախ թեմայից, կրում են քաղաքական բնույթ:
Հետեւաբար արժե, որ պալատական մտավորականությունն ու պալատական գործիչները մտորեն այն մասին, թե ինչպե՞ս են վերաբերվելու քաղաքական կատեգորիաների շարքում այդ նոր արժեքի ներդրմանը: Իսկ ինչ վերաբերում է բանակին, ապա ակնհայտ է դառնում, գուցե ընդամենը հաստատվում է այն, որ հայկական բանակում եղած արատավոր եւ հանցավոր երեւույթների դեմ պայքարի հարցում երկրի բարձրագույն իշխանությունը Հայաստանի հասարակության, քաղաքացիների, իրենց որդիներով հայկական բանակը համալրող մարդկանց գործընկերը չէ: Այլապես Սերժ Սարգսյանը նախեւառաջ, եթե այդուամենայնիվ որոշել էր մարդկային երանգներ հաղորդել խոսքին եւ այն չտեղավորել միայն բացարձակ քաղաքականության շրջանակում, իր խոսքում կփորձեր մարդկայնորեն մի երկու խոսք ասել վերջին ամիսներին բանակում իրար հաջորդած հանցավոր երեւույթների զոհ դարձած տղաների ծնողներին: Դրանից բացի, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, հիշատակելով ինչ-որ «զզվելիների» եւ «ապերախտների», պարզապես փորձում է շեղել հասարակության ուշադրությունը բուն խնդրից` բանակային իրավիճակի առողջությունից: Իհարկե, կան եւ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն հանրային եւ պետական տարբեր խնդիրներ դարձնել քաղաքական շահարկումների առարկա եւ ծառայեցնել անձնական նպատակների: Բայց հենց դրա, այսինքն` հենց այդ մարդկանց մտադրությունները ձախողելու համար էլ պետք է, որ իշխանությունն էլ ոչ թե սկսի հաշիվներ մաքրել կամ պարզաբանել այդ մարդկանց հետ, այլ խոսի հասարակության հետ, անդրադառնա հասարակության բարձրացրած խնդիրներին եւ մտահոգություններին, պատասխանի տեղի ունեցած դեպքերի մասին հարցերին, բացահայտի մեղավորներին` միանգամից փակելով ամեն կարգի շահարկումների ճանապարհը:
Մինչդեռ, այդ ամենը թողած, Սերժ Սարգսյանը բանակի մասին իր լռությունը խախտում է ընդամենը ինչ-որ մարդկանց հանդեպ իր անձնական վերաբերմունքը արտահայտելու համար: Բայց չէ՞ որ խնդիրը կա, անկախ նրանից, թե ինչքան վատն են այն շահարկողները: Չէ՞ որ խնդիրը կա, եւ այն հասարակությունն է բարձրացնում, ու առնվազն տարօրինակ կլինի համարել, որ այդ թեման շոշափող բոլոր մարդիկ քաղաքական դիվիդենտ են հետապնդում կամ չեն սիրում բանակն ու չեն մտածում բանակի հեղինակության մասին: Չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր եւ հազարավոր, տասնյակ հազարավոր եւ գուցե հարյուր հազարավոր մարդիկ բանակի մասին մտահոգությունից ելնելով են ուզում, որ իշխանությունը վերջ տա խաղաղ պայմաններում զինծառայողների սպանություններին, խոշտանգումներին եւ նվաստացումներին, բացահայտի մեղավորներին եւ ենթարկի պատասխանատվության: Եվ չէ՞ որ հանրային այդ խմբերի եւ շերտերի հարցադրումները հիմնված են կոնկրետ փաստերի, ոչ թե մտացածին իրողությունների վրա: Այդ պարագայում առնվազն տարօրինակ է նաեւ արտահայտությունը, թե բանակում նախկինում էլ եղել են այդպիսի դեպքեր, եւ թե բանակը հասարակության հայելին է, եւ քանի որ հասարակությունը հիվանդ է, ունի բացասական դրսեւորումներ, բանակն էլ չի կարող անմասն մնալ դրանից: Եթե բանակում նախկինում էլ եղել են այդպիսի երեւույթներ, ապա արդյո՞ք դա նշանակում է, ըստ իշխանության, որ դրանք պետք է շարունակվեն դեռ հարյուր տարի: Իհարկե եղել են, բայց հենց հանրության պահանջն էլ այն է, որ ինչ-որ մի իշխանություն վերջապես պետք է իրական պայքար մղի այդ երեւույթների դեմ: Եվ հասարակությունը չի կարող պահանջներ ներկայացնել եւ պատասխան պահանջել նախկին կամ ապագա իշխանությունից: Դա հնարավոր է անել միայն ներկա, տվյալ պահին գործող իշխանության հանդեպ: Եվ երբ այդ գործող իշխանությունը հակադարձում է այնպիսի տարբերակով, ինչպիսին «միշտ էլ եղել են» արտահայտությունն է, ապա դա, մեղմ ասած, վկայում է իշխանության ասելիքի եւ անելիքի բացակայության մասին: Ինչ վերաբերում է «բանակը հասարակության հայելին է» արտահայտությանը, ապա դա նույնպես ավելին չէ, քան պատասխանատվությունից խուսափելու փորձ: Հասարակության հայելին են նաեւ երաժշտության բնագավառը, թատրոնը, սպորտը: Ինչո՞ւ նույն երեւույթները տեղի չեն ունենում այդ բնագավառներում, ինչո՞ւ չեն լինում սպանությունների եւ ինքնասպանությունների, խոշտանգումների շղթաներ այդ բնագավառներում: Չէ՞ որ ցանկացած կառույց ու բնագավառ հասարակության անդամներից է կազմված: Հետեւաբար խնդիրն այն անձինք են, որոնք կոնկրետ, Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց տրված լիազորությունների շրջանակում պատասխանատու են տվյալ կառույցում առկա խնդիրների, փոխհարաբերությունների, ավանդույթների եւ կանոնների համար, եւ պետք չէ պատասխանատվությունը փոշիացնել ու շաղ տալ հասարակության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում