Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընտրողների հետ. ՀՀԿ

ՀՀԿ լրատվական կենտրոնը տարածել է մամլո հաղորդագրություն, որում ասված է.

10 ապրիլի, 2012
ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընտրողների հետ:

Նախընտրական առաջին հանդիպումն այսօր կայացել է Էրեբունի վարչական շրջանում: Սերժ Սարգսյանը նախ ողջունել և շնորհակալություն է հայտնել հրապարակում հավաքված բազմահազար էրեբունցիներին՝ ջերմ ընդունելության համար և իր ելույթում ներկայացրել, թե ինչ է արել ՀՀԿ-ն նախորդ ընտրություններից ի վեր ու ինչ է պատրաստվում անել առաջիկայում:

«Նախորդ տարիներին, մենք որպես Հանրապետական կուսակցություն, որպես կառավարող ուժ, ինչ-որ արել ենք, ձեր աչքի առջև է: Ո՛չ թերություններն ենք թաքցրել, և ո՛չ էլ հաջողություններն ենք թմբկահարել: Մենք, սիրելի էրեբունցիներ, աշխատել ենք: Շա՛տ ենք աշխատել:

Մենք համարում ենք, որ իշխանությունն առաջին հերթին տքնաջան աշխատանք է: Իշխանությունը վայելք չէ, պատասխանատվություն է: Եվ որպեսզի արդարացնենք ձեր վստահությունը մենք աշխատել ենք:

Արտաքին քաղաքականության մեջ ինչ որ արվել է, արվել է կշռադատված: Հավատով և խղճով ենք արել: Մենք չենք նստել սպասել, թե ով ինչ կանի, որ մենք արձագանքենք: Մենք միշտ քայլ ենք արել, և մեր նախաձեռնությունները եղել են ու կան նպատակային: Այսպես շարունակելու ենք: Ու ավելի համարձակ ենք շարունակելու: Մի քանի տարի, և մենք կապահովենք աշխարհում Հայաստանի Հանրապետության դերի ու նրա ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ:

Շնորահակալ եմ վստահության համար:

Ներքին քաղաքականության մեջ ինչ-որ արվել է, նույնպես խղճով է արվել: Ամենակարևորն այստեղ մթնոլորտի փոփոխությունն է, թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն էին ու էլի շարունակելու ենք:

Ընդդիմախոսելու ու քաղաքական բանավեճ վարելու նոր ավանդույթի ձևավորումն էր, որ էլի շարունակելու ենք:

Հարցերը հանգիստ ու սթափ քննարկելու, խաղաղ ընտրությունների գնալու պատասխանատվությունն էր, որ միշտ անփոփոխ է եղել: Ընդդիմախոսներին` առանց ազգի թշնամի հայտարարելու, ընդդիմախոսելու իրավունքը վերադարձնելն էր, որ շարունակվելու է, որովհետև ընդդիմությունը իշխանությունների զգաստության և զգոնության պայմանն է, նրա գործունեության արդյունավետության կարևոր բաղադրիչը. և այդպես էլ պետք է ընկալվի յուրաքանչյուր իշխանության կողմից:

Սիրելի էրեբունցիներ, ես չեմ ասում, թե որևէ քննադատություն ինձ դուր է գալիս: Ձեզնից որևէ մեկին էլ դուր չի գալիս, երբ քննադատում են, բայց քանի որ մենք իշխանություն ենք, մենք պարտավոր ենք հանդուրժողական լինել: Սա է մեր առաքելությունը: Քաղաքական ու անհատի ազատությունների առաջադեմ սահմանումները մե՛ր սահմանումներն են: Հայաստանի քաղաքացո՛ւ սահմանումներն են: Չեմ կասկածում. այսօր դուք այստեղ եք նաև այն պատճառով, որ դրանք ձե՛ր սահմանումներն են: Մի քանի տարի, ու միասին մենք կապահովենք յուրաքանչյուրի ազատությունների և քաղաքակիրթ հասարակական հարաբերությունների լրիվ ուրիշ մակարդակ մեր երկրում:

Մեծ քայլեր են արվել և արվում են իրավական պետություն դառնալու ուղղությամբ: Դրանց ձայնը դեռ լսվելու է ամբողջ թափով: Մենք ձեզնից յուրաքանչյուրին մատչելի արդարադատություն և բոլոր վեճերի արդարացի լուծման երաշխիք ենք խոստանում: Հաշվի առնելով տասնամյակներ ի վեր ամրացած հոռի բարքերը, այո՛, դա բարդ խնդիր է, չե՛մ ժխտում, բայց նաև գիտեմ, որ մեր հավատի, մեր ուժի ներքո, նաև արդեն կուտակած փորձի պայմաններում ընդդեմ ոչինչ չի դիմանա: Մի քանի տարի, և մենք միասին կապահովենք արդարության բոլորովին ուրիշ մակարդակ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Սիրելի էրեբունցիներ, դառնանք տնտեսությանը և ասենք, որ այստեղ մեզ հաջողվեց դիմակայել ճգնաժամի հարվածներին: Մենք մեր երկիրը զերծ պահեցինք այն ցնցումներից, որոնց վկան ենք Եվրոպայի բազմաթիվ երկրներում: Ավելին` մենք նախադրյալներ ստեղծեցինք հետագա տնտեսական աճի համար: Մենք ստեղծեցինք պաշտպանական մեխանիզմներ հետագայում նման հարվածներից խուսափելու կամ գոնե դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Բայց մեզ չհաջողվեց ապահովել այնպիսի տնտեսական աճ, որ էապես զգալի և շոշափելի լիներ բնակչության լայն խավերի համար: Մենք հսկայական ռեսուրսներ սպառեցինք տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ: Իսկ այսօր, երբ այն արդեն ունի պաշտպանական արդի հնարավորություններ, արդեն կարող ենք նոր բազմահազար աշխատատեղեր ստեղծելու նպատակն արդյունավետ իրականացնել: Պարզ ասեմ, անկեղծորեն ասեմ. մենք շունչ քաշելու ժամանակ չենք ունեցել, բայց հիմա ունենք: Մի քանի տարի, և մենք միասին կապահովենք աճող տնտեսության ուղղակի ազդեցության էական ավելացում յուրաքանչյուրի բարեկեցության վրա:

Հայաստանում ոչ-ոք դրան պատրաստ չէ այնքան, որքան մենք:

Մենք փոխել ենք արդյունաբերության նկատմամբ պետության վերաբերմունքը: Ավելին` մենք պատասխանատվություն ենք վերցնում ո՛չ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև վարելու ենք ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ միասին: Այս քաղաքականության մեկնարկը տրված է, և տրված է հաջող: Հայաստանը կարող է ունենալ և ունենալու է ժամանակակից արդյունաբերություն, և մի՛ հավատացեք հակառակը պնդողներին: Մենք այսօր ազատ տնտեսական գոտիներ ենք ձևավորում, գիտության, կրթության և արտադրողների կապն ամրապնդելու ուղիներ ենք գտնում մեկ նպատակի համար. ժամանակակից աշխարհում վերականգնելու համար արդյունաբերական Հայաստանի երբեմնի համբավը: Եվ որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում մեր փոքր երկիրն ունի իր պատվաբեր տեղը, ասածիս վառ ապացույցն է: Մի քանի տարի, և մենք միասին կունանք արտադրող և մրցող Հայաստանի մասին վկայող արդյունաբերության նոր մակարդակ:

Սիրելի՛ երևանցիներ,
Մենք կանգնած ենք մի արձանի մոտ, որը դարձել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը: Սա Երևանի այն հանճարեղ բաղկացուցիչն է, որով մենք հպարտանում ենք: Մենք հպարտանում ենք այն ամենով, ինչը ձևավորում է մեր պատկերացրած Երևանի կերպարը: Ավաղ, վերջին տասնամյակների ընթացքում մենք շատ բան ենք աղավաղել Երևանում, տնտեսական խնդիրների համատեքստում շատ հաճախ մոռացության են տրվել բնապահպանական և Երևանի նկարագիրը պահելու առաջնահերթությունները: Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները և ասում` տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն Երևանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ: Ու այստեղ ես ձեզ խոստանում եմ՝ այսուհետև այդպես չի լինելու: Ավելին` մենք օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ և նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի, և Երևանում վերջնականապես կհաղթանակի քաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը:

Սիրելի՛ էրեբունցիներ,
Մենք կանգնած ենք մի արձանի մոտ, որ հայ ռազմիկի հավաքական կերպարն է: Մեր զինված ուժն է: Նա կռվի դաշտում է և սուրը ձեռքին: Մեր սուրն էլ է մեր ձեռքին: Կարծում եմ, որ բանակաշինություն բառն արդեն պետք է համարել հնացած: Զրոյից բանակ ստեղծելու փուլը վաղուց անցել է: Հայաստանի զինված ուժերը մեր պետականության ամենակայացած կառույցն են: Այսօր խոսքը հայոց բանակի կատարելագործման մասին է: Բարեփոխումների և արդիականացման ճանապարհով` դեպի կատարելություն: Այս ուղղությամբ ինչ-որ արել ենք, խղճով ենք արել, ճիշտ ենք արել, էլի՛ ենք անելու: 21-րդ դարի հայ ռազմիկը ժառանգել է Սասունցի Դավթի ոգին, բայց այլևս ոչ միամտությունը:
Սա է մեր վստահության ակունքը, երբ մենք խոստանում ենք անձի և ազգի անվտանգություն: Բայց ապահովությունն ու անվտանգությունը միայն բանակը չէ: Մենք ունենք այլ ուժային կառույցներ, որոնք հստակ գիտեն թե՛ իրենց տեղը և թե՛ իրենց դերը: Նրանք ծառայության մեջ են և ծառայում են քաղաքացուն ու ժողովրդին: Վաղը շատ ավելի լավ են ծառայելու: Իսկ վաղը չէ մյուս օրը` նաև ուրիշների համար օրինակելի են լինելու: Մի՛ կասկածեք, որ մենք միասին կհասնենք դրան:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր շուրջը շատ բան կա փոխելու: Ակնհայտ է, որ պետք է փոխել, բայց հարցերը փնթփնթալով չեն լուծվում: Հարցի լուծման առաջին պայմանը կամքն է ու հավատը սեփական ուժերին, հավատը, որ իսկապես կարող ենք լուծել: Եվ ես այսօր ասում եմ. մենք ունենք այդ ցանկությունը, ունենք հավատը և ունենք բավարար կամք ու փորձառություն: Մենք ձեզ հետ միասին հենց այն հավաքականությունն ենք, որ ուզում է դրական փոփոխություններ: Ավելին` կարող ենք մենք միասին իրականացնել այդ փոփոխությունները: Ցանկանում ե՞նք փոփոխություններ: Իհարկե՛, ցանկանում ենք: Կարո՞ղ ենք միասին իրականացնել: Իհարկե՛, իրականացնելու ենք:

Մենք, սիրելի էրեբունցիներ, կարիք չունենք միմյանց համոզելու, որ մեր երկիրը լավն է: Մենք ասում ենք` այո՛, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ չլուծված հարցեր, բայց մենք նաև ունենք հրաշալի երկիր և հանճարեղ ժողովուրդ, որոնց ցանկությունն ու կարողությունը կայացնելու ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար որևէ մեկը չի կարող մեզնից խլել:

Ավելի լավ Հայաստան` երեխաների, հայրենիքը պաշտպանողների, աշխատողների, աշխատել ցանկացողների, ստեղծագործողների, ձեռնարկողների, հաշմանդամների համար:

Ավելի լավ Հայաստան երեխաների ու տարեցների համար:

Ավելի լավ Հայաստան բոլորի համար:

Եկեք հավատանք մեր ուժերին, մեր իսկ ձեռքերով փոխենք մեր երկիրը: Հավատանք ու փոխենք ամեն ինչ դեպի լավը, դեպի կատարյալը: Եկեք ավելի ամուր կառչենք այս հողին, ավելի հաստատուն կանգնենք մեր երկրի համար ու կերտենք նրա փառահեղ ապագան: Կերտենք յուրաքանչյուրիս համար, մեր զավակների համար, աշխարհով մեկ սփռված մեր քույրերին ու եղբայրներին տուն վերադարձնելու համար:

Հավատանք, որ փոխենք»-Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահը:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առանց հավատի որևէ լուրջ գործ չի կարելի կատարել: Նշելով, որ արդեն մի քանի անգամ է, ինչ գալիս է Էրեբունի և խնդրում էրեբունցիների քվեները տալ Հանրապետական կուսակցությանը, ՀՀԿ նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տարիներին Հանրապետականին սատարելու համար և ընդգծել, որ դա, իրոք, պարտավորեցնում է: Սերժ Սարգսյանը խնդրել է այժմ էլ վստահել ու քվեարկել Հանրապետական կուսակցության և մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մհեր Սեդրակյանի օգտին՝ հավաստիացնելով, որ ՀՀԿ-ն այս անգամ էլ արդարացնելու է վստահությունը:
Նուբարաշենցիներին ևս ՀՀԿ նախագահը զեկուցել է Հանրապետական կուսակցության կողմից վերջին մի քանի տարիներին մեր երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության ասպարեզներում իրականացված ծրագրերի, բարեփոխումների, նախորդ ընտրությունների ժամանակ տրված խոստումների իրագործման ուղղությամբ արված աշխատանքի մասին: «Եթե հիշում եք, նախորդ անգամ ես խոստացա, որ մենք ընտրվելու դեպքում, այո՛, հնարավորություն ունենք թոշակները կրկնապատկելու և կրկնապատկեցինք: Առանց որևէ խոստման, մենք այս տարի ևս մի քիչ ավելացրեցինք»,-ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ չնայած ավելացման չափին՝ կրկնապատկմանը, արդյունքում փոփոխությունը դեռևս շատ զգալի չէ: «Ես խոստանում եմ՝ մենք, ի վերջո, ունենալու ենք այն երկիրը, որն ապահովելու է մեր թոշակառուների, մեր տարեց մարդկանց անհոգ կյանքը: Այլ ճանապարհ չունենք: Մենք դրան պետք է ձգտենք: Բայց չեմ կարող ասել, թե դա լինելու է մեկ, երկու տարի հետո: Միայն կարող եմ խոստանալ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկրում լինի տնտեսական աճ, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»,-ասել է ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողներին ևս շնորհակալություն է հայտնել ՀՀԿ նախընտրական հանդիպմանն ակտիվ մասնակցության, ջերմ ընդունելության, նաև նախորդ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությանն իրենց քվեն տալու համար:

ՀՀԿ նախագահը կոչ է արել այս ընտրություններին ևս վստահել ու հավատալ Հանրապետականին և միասին կառուցել շատ ավելի լավ երկիր:

«Մենք բոլորս պետք է հավատանք, հավատանք մեր ուժերին, նպատակներին և այնպես անենք, որ այդ ճանապարհին բոլորս կարողանանք ակտիվ մասնակցություն ունենալ: Այս պայքարը մի մեծ ճակատ է, ինչպես մեր սահմաններն են, և այս ճակատով պայքարում են բոլորը: Եթե մեկը նահանջում է, նշանակում է մի հատված բաց է մնում, ու այդ բաց հատվածում այդ նույն թերությունը նորից սողոսկում է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ նախագահն ընդգծել է, որ առաջիկա ընտրություններին ակնկալում է նուբարաշենցիների քաղաքացիական ակտիվությունը և նրանց ևս խնդրել է իրենց քվեները տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում