Հունվարի 20-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 34-ամյա Հայկ Պ.-ն և հայտնել, որ ժամը 18.50-ի սահմաններում իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գերցենի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-50 տարեկան մի կնոջ և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 46-ամյա Սահականուշ Ադամյանն է, որը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: