Հունվարի 20-ին՝ ժամը 09.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Փարիզ չվերթի հաշվառման ժամանակ օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 66-ամյա Արտավազդ Գ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: