Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հաթայում գտնվող Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ:
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Դավութօղլուն Չինաստանից Անանին զանգահարել է այն բանից հետո, ինչ նա Հաթայում այցելել է սիրիացի փախստականներին: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ այսօր թուրքական նույն աղբյուրը հայտնում էր, թե Դավութօղլուն սիրիական զարգացումների պատճառով ստիպված է եղել ընդհատել չինական այցը (նա ուղեկցում է վարչապետ Էրդողանին) և վերադառնալ Թուրքիա: Ի դեպ, այսօր Անանն այցելելու է Թեհրան:









































