Ինչպես փոխանցում է Sabah օրաթերթը, հունվարի 19-ին Ստամբուլում տեղի է ունեցել ռուս-թուրքական ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի առաջին նիստը, որը նախագահել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիա արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Այս խումբը հնարավորություն է տալիս քննարկել և պատրաստել այնպիսի առաջարկներ, որոնք այնուհետև կընդունվեն Համագործակցության բարձագույն աստիճանի խորհրդի կողմից, որը գլխավորում են երկու երկրների ղեկավարները:
Քննարկվել են համագործակցության ամենալայն ոլորտի հարցեր` տնտեսականից մինչև տարածաշրջանային: Առանձին քննարկման առակա են դարձել Ռուսաստանի կողմից Թուրքիայում առաջին ատոմակայանի, «Հարավային հոսք» և «Սամսուն-Ջեյհան» գազատարների կառուցման հարցերը:
Վերջում կողմերը ստորագրել են արձանագրություն, որով ամրապնդել են ձեռք բերվածը: