Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կանոնվար առաջնության լավագույն խաղացող Եվգենի Մալկինը (Փիթսբուրգ «Փինգուինս») հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի իր հաջողությունները նվիրում է Յարոսլավլի «Լոկոմոտիվ» ակումբին:
«Ես հիշում եմ մանկությունս: Իմ առաջին տափօղակը հեղինակել եմ «Լոկոմոտիվ»-ի դարպասը: Այժմ ձեռքիս կրում եմ ակումբի հիշատակը հավերժացնող թևնոց, որը երբեք չեմ հանում ձեռքիցս: Իմ ընթացիկ մրցաշրջանի արդյունքները, տիտղոսներն ու նվիրական խաղը նվիրում եմ այդ թիմի հիշատակին», – ասել է Մալկինը:
Հիշեցնենք, որ Կոնտինենտալ հոկեյի լիգայի լավագույն թիմերից մեկի` Յարոսլավլի «Լոկոմոտիվ»-ի ամբողջ կազմը մահացավ նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին` ինքնաթիռի վթարի պատճառով: