Ռուսաստանի հակադոպինգային խորհրդի պաշտոնական կայքը հաղորդում է, որ խորհուրդը որոշում է կայացրել ծանրամարտի 4 ռուս մարզուհու որակազրկել արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար:
Նրանցից մեկը` Տայիսիա Անտոնովան, որակազրկվել է 10 տարով: Նրա որակազրկման 10 տարին սկսվել է հաշվվել 2011 թվականի մայիսի 20-ից:
Մյուս մարզուհիները ստացել են 2 տարվա որակազրկում:
Հիշեցնենք, որ Անտոնովան առաջին անգամ իր մասին խոսել տվեց 2008 թվականին, երբ նվաճեց մինչ 69 կիլոգրամ քաշային կարգում եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը: