Բռնցքամարտի աշխարհի նախկին 7-ակի չեմպիոն Ջեյմս Թոնին շարունակում է զարմացնել երկրպագուներին՝ ժամանակից շուտ հաղթելով Բոբի Գանին: Գանը 5-րդ ռաունդից հետո ձեռքի վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:
Երկրորդ երիտասարդությունն ապրող 43-ամյա Թոնին, չնայած իր տարիքին և ավելորդ քաշին, շարունակում է իր երկրպագուներին ապացուցել, որ չի կորցրել ռեֆլեքսային ունակությունները: Նա կարողացավ հիանալի պաշտպանական մենամարտ անցկացնել Գանի հետ:
Այդ մենամարտում հաղթանակ տոնելով՝ Թոնին դարձավ երկրորդային IBU գոտու տիրակալ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին, Դենիս Լեբեդևի դեմ մենամարտի համար Թոնին նիհարեց մինչ 91 կիլոգրամ, իսկ Գանի դեմ մենամարտին նրա քաշը 112,5 կգ էր: