Entropia Universe համացանցային խաղի սիրահարը 2,5 միլիոն դոլարով վիրտուալ անշարժ գույք է գնել: Այս մասին տեղեկացնում է Eurogamer-ը՝ հղում անելով խաղը մշակողներին:
Entropia Universe խաղը թողարկվել է 2003 թվականին՝ շվեդական MindArk ընկերության կողմից: Խաղը միանգամայն անվճար է, սակայն խաղում հավելյալ արտոնություների և կառույցների ձեռքբերման համար գումար է անհրաժեշտ:
Անհայտ խաղացողը գնել է Կալիպսո մոլորակի հողերը, որոնց շահագործումից ինքը պետք է խաղում մեծ եկամուտներ ունենա: Ընկերության տվյալներով՝ 60 հազար վիրտուալ հողակտորներ արդեն վաճառվել են: Նոր գնորդը ձեռք է բերել մոլորակում վաճառվող հողերի կեսը:
Որպես ամենաթանկ վիրտուալ օբյեկտներ ունեցող և գնորդներ գտնող խաղ՝ անցած տարի Entropia Universe-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:










































